Զինծառայողը Nissan-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս․ shamshyan.com
copy image url

Զինծառայողը Nissan-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 00:10 15-04-2024
Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Յուրա Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ «Պրինց» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել Ողջի գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։

Փրկարարները այն դուրս են բերել և մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում