Subaru-ն կոտրել է արգելապատնեշին և շրջվելով՝ հայտնվել դաշտում․ վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ shamshyan.com
copy image url

Subaru-ն կոտրել է արգելապատնեշին և շրջվելով՝ հայտնվել դաշտում․ վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:31 28-02-2024
Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Subaru» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել ու շպրտել, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: