Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
copy image url

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան

Ներքին 1 տարի առաջ - 11:06 14-04-2024
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Այցի շրջանակում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:

Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: