Մատենադարանի շենքը չենք վաճառում, ժողովո՛ւրդ. Սարգիս Հայոցյան
copy image url

Մատենադարանի շենքը չենք վաճառում, ժողովո՛ւրդ. Սարգիս Հայոցյան

Ներքին 1 տարի առաջ - 18:20 12-04-2024
Մատենադարանի շենքը չենք վաճառում: Այս մասին այսօր Ակադեմիական քաղաքի ծրագրի առաջին փուլի ներկայացման ժամանակ ասաց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

«Գույքի մասով բազմիցս հայտարարվել է, որ գույքը չի օտարվում: Այն գույքը, որը կմնա քաղաքում, աշխատելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար: Գույքը պետք է տարանջատենք և որոշ շենքեր իրենցից ճարտարապետական և մշակութային արժեք են ներկայացնում, և որոշ գույք կա, որ արդեն իսկ մաշված է և արժեք չի ներկայացնում:

Տեղափոխությունn սկսվելու է միայն այն ժամանակ, երբ գույքը պատրաստ կլինի ընդունել տվյալ կազմակերպությանը: Մատենադարանի շենքը չենք վաճառում, ժողովո՛ւրդ։ Երեկվանից ինչ-որ ակտիվ շրջանառության մեջ է մտել դա։ Որտեղ մենք գիտաժողով անենք, այդ շենքը, ենթադրելու են, որ վաճառելո՞ւ ենք, Մատենադարանի շենքը չի վաճառվելու»,- նշեց նա: