Արմեն Աշոտյանի գործով դատավորը «սև գործն» արեց․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Արմեն Աշոտյանի գործով դատավորը «սև գործն» արեց․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 1 տարի առաջ - 21:15 11-04-2024
Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի: Այդ մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր «սև գործն» արեց:

Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ բացված:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- ընդգծել է պատգամավորը։