Դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 1 տարի առաջ - 21:15 08-01-2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը ևս 3 ամիս կլինի անփոփոխ` Արմեն Աշոտյանը կմնա կալանքում:

Շուրջ 7 ամիս է` Արմենը նստած է:

Իշխանության բուրգի ամենավերևից իջեցված հանձնարարականով դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ` կայացնելով բացառապես փաշինյանական քմահաճույքին հատուկ որոշումներ:

Ստորաքարշության, պնակալեզության և անարժանապատվության այս պրոցեսը շարունակվում է` իր հետ խորտակելով այս քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին, ովքեր հանուն պաշտոնի, դիրքի, «տուն պահելու» հանցագործության փայատեր են դարձել»,- գրել է պատգամավորը։