Կարող է՝ ինչ-որ մի պահի հրաժարվենք որևէ բան ստորագրել, եթե Ադրբեջանի հետ չգանք համաձայնության

Ներքին 1 տարի առաջ - 17:58 09-04-2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` «Հայաստանի տարածքից որևէ մաս քննարկման ենթակա չէ»:

«Բանակցություններ վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևէ բան չի նշանակում»,- ԱԺ-ում հայտարարեց նա:

Սիմոնյանն ասաց, թե կարող է՝ ինչ-որ մի պահի Հայաստանն ընդհանրապես հրաժարվի որևէ բան ստորագրել, եթե Ադրբեջանի հետ չգան համաձայնության:

«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի տարածքից, Տավուշի մարզից, որևէ մարզից որևէ բան քննարկման ենթակա չէ»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված