Եթե որևէ մեկը համարձակվի որևէ փաստաթուղթ ստորագրել, Հայաստան չի մտնելու․ Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:07 21-05-2022
Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի և անհնազանդունթյան ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում, որտեղ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ելույթով։

«Ժողովո՛ւրդ ջան, այն աշխատանքը, որ մենք անում ենք այս օրերին, նորից եմ ասում, պատմական գործ է։ Աշխարհում շատ քիչ են եղել դեպքեր, երբ դավաճան իշխանության գործունեության արդյունքում մի ժողովուրդ պարտություն կրի, նման մեծ կորուստներ ունենա, ու դրանից հետո այս կարգի ոտքի կանգնի, ասի՝ տեր է իր հայրենիքին։

«Տեր եմ» ասելով՝ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս աշխարհին ցույց է տվել, որ ինքն է իր իրավունքների տերը, և այս դավաճանների հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է։

Դուք նաև ցույց տվեցիք, որ եթե որևէ մեկը համարձակվի որևէ փաստաթուղթ ստորագրել, նա Հայաստան չի մտնելու։
Հայաստանի իշխանություններին օգնության է շտապել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշողլուն, որը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ներսից արմատական ուժերի իսկ դրսից՝ Սփյուռքի ճնշման տակ է։ Այո՛, ճիշտ եք ասում։ Հայաստանի իշխանությունը ժողովրդի կողմից ճնշման տակ է, Սփյուռքը ոտքի է, Արցախը ոտքի է, իսկ ձեր գործընկերը Հայաստանում՝ մերժված»,- ասաց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին