«Գոյ» թատրոնի անձնակազմը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ ժամանակավոր դարդարեցվեց նստացույցը, որպեսզի սկսենք բանակցությունները և երեկ ժամը 18:30 այն սկսվեց: Մոտ 2ժ 30ր տևած բուռն քննարկման արդյունքում ասացինք, որ բացեն դուռը և մենք կշարունակենք քննարկումները: Այսօր ժամը 15:00 մենք գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք բանակցությունները վստահելի են, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնից դիմաց դերասանների անժամկետ նստացույցը ապրիլի 8-ին դադարեցվել էր, բանակցություններ էին սկսվել ԿԳՄՍՆ-ի հետ։