Ռուսաստանը չի կատարել դաշնակցային պարտավորությունները. հարցում

Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 06-04-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի իշխանությունները սկսել են խորացնել հարաբերություններն արևմուտքի հետ՝ պնդելով, թե նման կերպ փորձում են չեզոքացնել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները։

Բնականաբար արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն առաջացնում է Ռուսաստանի Դաշնության դժգոհությունը, որի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանին մեղադրելու առիթը բաց չեն թողնում։ Մոսկվայի մեղադրանքներում կարմիր թելով անցնում է այն թեզը, թե, իբր ՀՀ-ն չի կատարում ՌԴ-ի նկատմամբ իր ունեցած դաշնակցային պարտավորությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ իրականում Հայաստանի չի՞ կատարում իր դաշնակցային պարտավորությունները, թե՞ Ռուսաստանը։

Հատկանշական է, որ հարցվածների մեծամասնությունը պնդեց, որ հենց Ռուսաստանը չի կատարում Հայաստանի հանդեպ իր ունեցած պարտավորությունները։

«Սաղս էլ տեսանք, թե Ռուսաստանն ինչ արեց, երբ Լաչինը փակել էին։ Բա Լաչինի միջանքը բացելը Ռուսաստանի պարտավորությունը չէ՞ր։ Այս մեկ օրինակը հերիք է»,- մեր հարցին ի պատասխան ասաց մի տղամարդ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված