Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները. Ադրբեջանի պատասխանը Փաշինյանի հոդվածին
copy image url

Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները. Ադրբեջանի պատասխանը Փաշինյանի հոդվածին

Արտաքին 1 ամիս առաջ - 18:25 04-03-2025
«Հայաստանը, որը տեղյակ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների բացման հարցում իր գրավոր և ստորագրված պարտավորությունների առկայությանը, դեռևս չի կատարել դրանք»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջարկները երթուղիների վերաբերյալ, որոնք էապես անտեղի են, դժվար իրագործելի և երկար, նպատակ ունեն ուշադրությունը շեղել գործընթացից և նրա պարտավորություններից»,- ասել է Հաջիզադեն։

«Եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում