Անահիտ աստվածուհու արձանը՝ մեզ պատուհասած աղետների պատճառ․ խավարամտության հետևանքները
copy image url

Անահիտ աստվածուհու արձանը՝ մեզ պատուհասած աղետների պատճառ․ խավարամտության հետևանքները

Ներքին 1 տարի առաջ - 00:19 06-04-2024
Օրերս ԿԳՄՍՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլուխն ու ձեռքը կներկայացվեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում։ Արձանը Հայաստանում կլինի մինչև 2025-ի մարտի 21-ը։

Այս գրառումը ակտիվ տարածվեց նաև լրատվական տարբեր կայքերի ֆեյսբուքյան էջերում՝ հերթական անգամ բացահայտելով հասարակության անտեղյակությունը։

Զարմանալի է, բայց շատ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ ցուցադրոթյունը սոսկ կրթական-մշակութային նպատակ է հետապնդում և սկսեցին մեկնաբանություններում քրիստոնեական քարոզ անել։

Օրինակ՝ օգտատերերից մեկը գրառման մեկնաբանություններում հիշեցնում աստվածաշնչյան պատվիրանը․ «Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ»։

Հանդիպեցին նաև օգտատերեր, որոնք հորդորում էին «գրողի ծոցն ուղարկել» մեր վաղնջական պատմության բացառիկ մասունքը։

Ոմանք բրոնզաձույլ արձանը անվանեցին անպետք քարի կտոր, եղան նաև համարձակները, որոնք մեր ժողովրդին վերջին տարիներին պատուհասած աղետները տեսան մեր «կռապաշտության» մեջ։

Ստորև ներկայացնում ենք մի քանի «մարգարիտներ», որոնք հայտնվել են հրապարակման մեկնաբանություններում։














Ձեզ գուցե հետաքրքրի