Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նոր հասցե կունենա
copy image url

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նոր հասցե կունենա

Ներքին 1 տարի առաջ - 13:52 04-04-2024
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում նոր հասցե կունենա։ Մարզադպրոցը տեղակայված է լինելու «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։ Այն զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և միջոցներ, 532 անձի համար նախատեսված դահլիճ։ Նոր և հարմարավետ պայմանները հնարավորություն կտան Հայաստանում ընդունել միջազգային մրցաշարերը։

Քաղաքային իշխանությունները վստահ են՝ նոր պայմանները կնպաստեն սպորտային մարմնամարզության զարգացմանը և նոր հաջողությունների գրանցմանը։