Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 147 անձ
copy image url

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 147 անձ

Ներքին 1 տարի առաջ - 15:10 26-03-2024
Թուրքական ոստիկանությունը այդ երկրում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել է 147 անձի: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան:

Նախարարի խոսքով՝ օպերացիան միաժամանակ իրականացվել է հանրապետության 30 նահանգներում։ Առգրավվել են կազմակերպության գործունեությանն առնչվող զգալի թվով փաստաթղթեր և թվային կրիչներ։

Երլիքայան նաև հայտնել է, որ 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը Թուրքիայում «Իսլամական պետության» դեմ իրականացվել է 1329 գործողություն, որոնց ընթացքում կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2919 անձ, որոնցից 692-ը ձերբակալվել են դատարանի որոշմամբ։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 17 անձի։

Նշվում է, որ հետաքննությունը պարզել է, որ քաղաքում արգելված կազմակերպության հետ կապված գործունեություն ծավալողների նախնական թիվը 27 է, և մնացած կասկածյալները որոնվում են։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում