Նովիե Վատուտինկիում ձերբակալվել են երեխայի և հոր վրա հարձակման մեջ կասկածվող բոլոր անձինք

Արտաքին 3 տարի առաջ - 13:03 07-11-2021

Մոսկվայում ձերբակալվել են Նովիե Վատուտինկիում երեխայի հետ տղամարդու վրա հարձակման մեջ կասկածվող չորս անձինք։ Նրանք բոլորը 18-ից 21 տարեկան են։ Նրանք ցուցմունք են տվել։ Տղաները հարձակվել են մի տղամարդու վրա, որն իր ուսերին կրում էր չորս տարեկան տղային։

Հայրը մեջքով ծածկել է երեխային, փորձել պաշտպանվել, բայց սկսել են խմբով ծեծել։ Այս ամենը տեղի է ունեցել ցնցված երեխայի աչքի առաջ։ Հրապարակվել են հարցաքննության կադրեր։ Ձերբակալվածները հարցերին պատասխանել են հատուկենտ բառերով։ Տուժողը ասել է, որ կոնֆլիկտը սկսվել է խանութում, որտեղ հարվածել են որդուն։ Հետո հետիոտնային անցումի մոտ հասել են ընտանիքի հետևից։

«Նրան ուղղակի դիտավորյալ դիպել են, խփել այտին։ Որպես հայր՝ ես արձագանքել եմ, փորձել եմ պաշտպանել ու պաշտպանվել: Մեկը հանեց դանակը, սկսեց թափահարել, այս դանակով վազեց մեր հետևից։ Մինչ խանութ հասնելը՝ սկսվեց ողջ հիմնական կռիվը։ Ես մի կերպ փրկեցի ինձ ու երեխային, քանի որ նա նստած էր իմ վզին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում