Արտաշ Ասատրյանը ողջ-առողջ է․ երգչի մահվան մասին լուրը կեղծ է
copy image url

Արտաշ Ասատրյանը ողջ-առողջ է․ երգչի մահվան մասին լուրը կեղծ է

Ավելին 1 տարի առաջ - 13:55 26-03-2024
Երեկվանից համացանցում լուրեր են շրջանառվում, որ հայտնի երգիչ Արտաշ Ասատրյանը մահացել է սրտի կանգից։

Oragir.News-ին հաջողվեց կապ հաստատել իր գործընկեր, հայտնի դաշնակահար և գործիքավորող Խաչիկ Սահակյանի հետ, որն էլ հերքեց համացանցում տարածված լուրերը․

«Քիչ առաջ եմ խոսել հետը։ Ողջ-առողջ է։ Ասաց, որ շուտով հանդես կգա լրացուցիչ տեսաուղերձով»։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ կեղծ լուրեր էին տարածվել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի մասին, ինչն էլ ավելի ուշ հերքվել էր իր տղայի կողմից։


Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված