Փոսեր չկան, գազ են տալիս. Հայաստանի մայրուղիներում ժամանակակից տեսախցիկներ կտեղադրվեն

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:45 25-03-2024
Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՆԳ նախարար, գեներալ–մայոր Վահե Ղազարյանը` անդրադառնալով ՃՏՊ-ների խնդրին։

«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել։ Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, ու եվրոպական շատ երկրներում այս համակարգը ներդրված է»,- ասաց նախարարը։

Ըստ Վահե Ղազարյանի, Երևան քաղաքում կթարմացվեն տեսախցիկները, նաև քաղաքի մուտքերն ու ելքերը կվերահսկվեն։ «Նաև ճանապարհների որակից է կախված, որ սկսել են այս դեպքերը, այսինքն՝ փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս։ Շատ ենք վերլուծել»,- ասաց նա։