Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. շաբաթներ շարունակ Սարալանջ-Սարի թաղ ճանապարհին ստեղծվել են փոսեր ու լցվել կեղտաջրերով. shamshyan.com
copy image url

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. շաբաթներ շարունակ Սարալանջ-Սարի թաղ ճանապարհին ստեղծվել են փոսեր ու լցվել կեղտաջրերով. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 12:40 04-09-2024
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։


Ահազանգողներն ուզում են հասկանալ, թե ի վերջո անպատասխանատու որ կառույցն է, որ 2 ամսից ավելի է Սարալանջից դեպի Սարի թաղ տանող ճանապարհահատվածի «Լանջ» ռեստորանային համալիրի մոտ ավերակի վերածած փոսերը, որոնք նաև լցվում են կեղտաջրերով, վերացնելու։

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, որոնց մի մասը հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, երբ ավտոմեքենաները հաճախակի են հայտնվում փոսում, կոտրում անվահեծանը, խցանման մասին էլ խոսք չկա։ Նրանք առաջարկում էին քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ փոխել «Ասեք, կանենք» լոզունգը և դարձնել «Ասեք, չասեք, չենք անելու»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում