Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր
copy image url

Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր

Արտաքին 1 տարի առաջ - 18:42 23-03-2024
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 107 տուժած այս պահին գտնվում է բուժհաստատություններում, նրանցից 3-ը երեխա են։

Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Նրա խոսքով, տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր բուժհաստատությունների հետ: Բոլորին ցուցաբերվել և շարունակում է ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական օգնություն: Դեղորայքը, արյունը, վիրակապերը բավարար են»,- ասել է նա: