Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի բեռնատարը Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներն և կողաշրջվել:
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ավտոմեքենան հաշվառված է «Անուշ լինի» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: