Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus-ն ու Mitsubishi-ն․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus-ն ու Mitsubishi-ն․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 22:24 21-01-2025
Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գանձակ բնակավայրում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Թորգոմ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի և 18-ամյա Արաբո Շ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներն 32-ամյա Լորիս Շ․-ն, 54-ամյա Լեյլի Շ․-ն և 54-ամյա Սամվել Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված