Տավուշում բռնել են Porsche Panamera-ի վարորդին, որը չի ունեցել վարորդական վկայական ու եղել է խմած. shamshyan.com
copy image url

Տավուշում բռնել են Porsche Panamera-ի վարորդին, որը չի ունեցել վարորդական վկայական ու եղել է խմած. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:01 21-03-2024
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատաշեն գյուղի բնակիչ 30-ամյա Կառլեն Մելիքսեթյանը, ով զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, շարունակում է տրանսպորտային միջոց վարել։

ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի հանձնարարականով պարեկները ճշտում են, որ նա վարում է «Porsche Panamera» մակնիշի ավտոմեքենա ու արդեն ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները նկատում են նրան և փորձում են կանգնեցնել, սակայն նա պարեկների ուշադրությունից խուսափելու համար մտնում է Բագրատաշեն գյուղում գտնվող «լվա ինքդ» ավտոլվացման կետ՝ փորձելով խուսափել, սակայն պարեկներին հաջողվում է նրան բռնել, ով լինում է ոչ սթափ վիճակում։

Պարեկները նրան տեղափոխում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր է ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: