ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հյուրընկալել է մի խումբ կանանց
copy image url

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հյուրընկալել է մի խումբ կանանց

Ներքին 1 տարի առաջ - 18:23 20-03-2024
Նշանավորելով կանանց պատմության միամսյակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հյուրընկալեց մի խումբ կանանց՝ կառավարության անդամների, պատգամավորների, ավագանու անդամների, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի «Կատարինե» կին-առաջնորդների ծրագրի ներկայացուցիչների։

Դեսպանը գովեստով խոսեց Հայաստանի պայծառ ապագայի ու բարեկեցության ապահովմանն ուղղված նրանց նվիրման մասին՝ ընդգծելով կանանց կարևոր դերը դրական տեղաշարժերն առաջնորդելու հարցում։

«Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և դիմակայության հարցում խիստ էական է ձեզ նման կանանց ներգրավվածությունը», - ներկաներին ասաց դեսպան Քվինը։