Անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանը երկուստեք շահեկան է մեր երկրների համար․ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին
copy image url

Անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանը երկուստեք շահեկան է մեր երկրների համար․ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին

Ներքին 2 տարի առաջ - 18:15 07-03-2023
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ, որի շրջանակում դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և Հայաստանի ժողովրդի համար առավել պայծառ տնտեսական ապագա կերտելու ջանքերին։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

«Անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանը երկուստեք շահեկան է մեր երկրների համար»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Ձեզ գուցե հետաքրքրի