Տնտեսագետ Յուրի Մինասյանին դաժանորեն ծեծելով սպանողը նախկինում դատապարտված «Բեսլան» կամ «Բացիլ Հարութ» մականվամբ անձն է
copy image url

Տնտեսագետ Յուրի Մինասյանին դաժանորեն ծեծելով սպանողը նախկինում դատապարտված «Բեսլան» կամ «Բացիլ Հարութ» մականվամբ անձն է

Ներքին 1 տարի առաջ - 19:00 15-03-2024
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որոնվում է Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Մկրտչյանը։

Վերջինս որոնվում է մարտի 6-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունենալու մեջ, որի հետևանքով Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Մինասյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օրեր անց գիտակցության չգալով մահացել էր։

Այդ օրը ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի կա։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները ժամը 02։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ ծայրահեղ ծանր վիճակում «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 07 խումբը Պուշկինի փողոցում գտնվող եկեղեցու մոտից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ վիրավորը Յ․ Մինասյանն է։

Այդ օրը վիճաբանություն է տեղի ունեցել ինչ որ անձանց միչև, որին մասնակից են եղել Երևանի բնակիչ Հ․ Մկրտչյանը և Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արտավազդ Խաչիկյանը, ովքեր գտնվել են Պուշկինի փողոցում հայտնի «Բիթլզ» ակումբում, որտեղից այնուհետև ուղևորվել են Փարպեցի փողոցի Սուրբ Զորավար եկեղեցու հետնամաս, որտեղ էլ Հ․ Մկրտչյանը առանց որևե պատճառի հարձակվել է Յու․ Մինասյանի վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ապա դեպքի վայրից դիմել է փախուստի։

Հ․ Մկրտչյանը շրջապատում հայտնի է «Բեսլան Հարութ» մականվամբ, նախկինում դատապարատված է եղել խուլիգանության և դանակահարության համար ու շրջապատում ունեցել է նաև 2-րդ անուն, ոչ թե «Բեսլան Հարութ», այլ «Բացիլ Հարութ» ու թե նա հայտնաբերվի տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված