Նախկինում դատապարտված կինը դանակահարել է մեկ այլ կնոջ
copy image url

Նախկինում դատապարտված կինը դանակահարել է մեկ այլ կնոջ

Ներքին 2 տարի առաջ - 15:35 03-01-2023
Ոստիկանության Կումայրիի բաժնում հունվարի 1-ին տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուս կնոջ կրծքավանդակին:

Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: