Ծրագիրն այն ընտանիքների մասին է, ովքեր չունեն երեխա, բայց ունեն հիփոթեք. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:58 14-03-2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը կառավարությունը երկարաձգեց մինչև 2026 թվականը։ Նախագծով առաջարկվում է սահմանել արտոնություններ այն ընտանիքներին, ովքեր անշարժ գույք ձեռք կբերեն այն առանձին բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերով արդեն իսկ կառուցված են կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։

Ծրագրի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց՝ հաշվի առնելով, որ ծրագիրը գրանցել է բարձր դիմելիություն, առաջարկվում է հաստատել նոր ծրագիր՝ 2024-2026թթ. ժամանակահատվածով, որի համաձայն, երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին:

Ծրագիրը կունենա երկու բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, երկրորդ՝ երեխայի ծնունդով պայմանավորված, աջակցություն հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Այսինքն՝ եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք, երբ երեխան ծնվում է, մենք երեխայի ծնվելու առիթով հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամը»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում