Հանձնվելն ամենահեշտն բանն է, որ կարող են անել, դրանով ամեն ինչ սահմանափակվում է. Գրետա Վարդանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 12-03-2024
Դուբայում կայացած պարածանրամարտի Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարում գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը բոլոր երեք մոտեցումները տեխնիկապես անթերի է կատարել եւ իր սպորտային կարիերայի լավագույն արդյունքը գրանցել 97 կգ , որը նաև Հայաստանի ռեկորդ է։

Նա Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի մասնակցության հրավեր ստանալու Վարկանիշային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ քայլով 12-րդ տեղից տեղափոխվելով 11-րդ տեղ, իսկ ըստ երկրների հաշվարկի եզրափակեց լավագույն տասնյակը։

Գրետա Վարդանյանն ապահովեց Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհային քարտեզով նախատեսված ևս մեկ պահանջ։

Գյումրեցի ծանրամարտիկը մի քանի մարզաձևերով է զբաղվել՝ բազկամարտով, լեռնադահուկային սպորտով, սայլակավազքով։ 2007 թ․-ից հետաքրքրվել է ծանրամարտով և որոշել է ընտրել այս մարզաձևն ու կենտրոնանալ դրա վրա։Գրետան միջազգային կարգի սպորտի վարպետ է, ծանրամարտի պարալիմպիկ խաղերի է մասնակցել աշխարհի 16 երկրներում, մեդալներ նվաճել, նաև մարզիչ է: Գրետան ասում է՝ հանձնվելն ամենահեշտն բանն է, որ մարդիկ կարող են անել, դրանով ամեն ինչ սահմանափակվում է, իսկ առաջ գնալու համար պայքարել է պետք:

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված