Չլինող բանն էլ նա անում էր․ մարտական ընկերը՝ Ներքին Հանդում զոհված Արսեն Համբարձումյանի մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:43 15-02-2024
Տեղի է ունենում Ներքին Հանդում զոհված ազատամարտիկ Արսեն Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը։

«Մեծատառով ընկեր էր։ Բոլոր ընկերների համար արյուն կտար։ Դրա համար էլ առաջինը ինքը գնաց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանի մարտական ընկեր Հայկազ Մարտիրոսյանը։

Վստահեցնում է՝ Արսենի արածը ոչ ոք չէր անի․ շատ հզոր մարդ էր։

«Առանց իմանալու մեխանիզմը՝ КамАЗ-ը վերցրել, զորքին հանել էր։ Չլինող բանն էլ նա անում էր»,- պատմում է Մարտիրոսյանը։

Հարցին, թե ինչ մտքեր ուներ Արցախի հանձնումից հետո, պատասխանեց․ «Արցախի հանձնումից հետո բոլորս էլ նույնն էինք ասում հանձնողներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։