Գազայի հատվածում վերջին մեկ օրում իսրայելական հարձակումներին զոհ է գնացել 82 պաղեստինցի
copy image url

Գազայի հատվածում վերջին մեկ օրում իսրայելական հարձակումներին զոհ է գնացել 82 պաղեստինցի

Արտաքին 1 տարի առաջ - 09:27 10-03-2024
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության ընթացքում վերջին 24 ժամում առնվազն 82 պաղեստինցի է զոհվել, 122-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական օկուպացիոն ուժերը հարձակվել են Դեյր էլ Բալահի երկու տների վրա՝ սպանելով հինգ խաղաղ բնակիչների։ Առնվազն երեք պաղեստինցի զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են Խան Յունիսից դեպի արևելք գտնվող Ալ-Քարա քաղաքում տան ռմբակոծման հետևանքով։ Գազա քաղաքից արևմուտք գտնվող Ալ-Շաթի փախստականների ճամբարի վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ երկու պաղեստինցի խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են։

Գազայի հատվածում անցյալ տարվա հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակի իրականացրած ռազմական գործողության զոհերի թիվը հասել է 30960-ի, վիրավորվել է 72524 մարդ։