Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, իշխանական նավը չի խորտակվում․ Էդմոն Մարուքյան
copy image url

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, իշխանական նավը չի խորտակվում․ Էդմոն Մարուքյան

Ներքին 1 տարի առաջ - 22:45 09-03-2024
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրավքե մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։

Հայտարարել է հատուկ հանձնարարություններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե ինքը հրաժարական է տվել արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար․

«Մոտ 3 ամիս մտածել եմ հրաժարականիս հետ կապված։ Տեսել եմ մամուլի արձագանքները՝ ահա սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ։ Միանշանակ ասում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրաքվե, մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։

Ասում են՝ իշխանական նավը խորտակվում է և այդ նավը լքում են։ Իշխանական նավը չի խորտակվում, իշխանությունը Երևանի ընտրություններում 32 տոկոս ձայն է հավաքել, դա նշանակում է, որ մարզերում ավելին կարող է հավաքել։ Հետևաբար, իշխանության գործերը, ներքաղաքական իմաստով, վատ չեն։ Իմ հրաժարականի դիմումը ընդհանրապես կապ չունի մամուլում շրջանառվող այս պարզունակ թեզերի հետ»,- նշել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված