Հայկական լեռնաշխարհի 10.000-ամյա մշակույթը` մեկ գրաշարքով. պատմում է հեղինակը

Մշակույթ Տեսանյութ 1 տարի առաջ - 16:20 08-03-2024
Լույս է տեսել «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» գիրքը, որն ընդգրկում է մոտ 10 հազար տարի ժամանակաշրջանի՝ Հայկական լեռնաշխարհում փաստված արվեստի բոլոր բնագավառները։

ԿԳՄՍ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական հետազոտությունների բաժնի վարիչ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Հակոբ Սիմոնյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ գիրքը տպվել է 300 օրինակով․

«Բոլոր այն բնագավառներից, որոնք մենք ունենք մեր ձեռքի տակ կամ պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում, այդ ամենը հավաքել և դարձրել ենք էսպիսի մի աշխատանք․․․ Սա մի ամփոփ աշխատություն է, բայց միևնույն ժամանակ ունի շարունակելու հեռանկար։ Նպատակ է դրված ներկայացնել Հայկական լեռնաշխարհի արվեստը ներկայացնել մեկ ամփոփ աշխատանքով՝ ընդգրկելով ընդհուպ մինչև Վանի թագավորության ձևավորումը։ Առաջին անգամ կունենանք մի ամբողջացնող գրքերի շարք, որը կներկայացնի այս լեռնաշխարհում ապրող բնիկների ամբողջ մշակույթը»։

Մանրամասները՝ տեսանյութում։