Քաղաքապետի ընտրություններով էլ տեսանք, որ հասարակությունը գնում է կլոունների հետևից. Խաչիկ Մանուկյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:56 07-03-2024
Օրերս Պարույր Հայրիկյանը մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա իրականացրեց Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք գլխավոր դատախազին գրություն են հանձնել, որտեղ նշված են Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տված անօրինությունները։

Այսօր ևս Գլխավոր դատախազության շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան։ Նրանց պահանջը գլխավոր դատախազի հետ հանդիպելն է և հետամուտ լինել, որ կատարված իրավախախտումները տեղ հասնեն և արդարացի դատավճիռ ստանան։

Oragir.News-ի հետ զրույցում բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասաց, որ Պարույր Հայրիկյանն իր պայքարի համար օրինական ուղի է ընտրել, և ինքը եկել է նրան նեցուկ կանգնելու, որովհետև Հայրիկյանին համարում է ազգային գործիչ։

«Ցավոք, տրանսֆորմացված հասարակությունը գնում է կլոունների հետևից։ Մենք անգամ քաղաքապետի ընտրություններին դա տեսանք։ Կլոուններից մեկը մի քանի բան հայտարարեց, և բոլորը գնացին նրա հետևից»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։