Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հնչեցրած այն մտքին, թե ընդդիմության կատարած քայլերին պետք է հետևի այն, որ նրանց աշխատավարձից պետք է պահումներ անեն, ասաց. «Ալեն Սիմոնյանը ընդամենը ասել է, որ պետք է հասկանալ՝ ինչքանով է արդար ընդդիմության կողմից այսօրվանից գնալ Արցախ՝ ուրբաթ օրը մասնակցելու հանդիպման, և չմասնակցել կարևոր խորհրդարանական քառօրյային: Այս հարցը գտնվում է ԱԺ-ի աշխատակազմի տիրույթում, կքննարկվի և որոշում կկայացվի»։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների տեղադրած Արցախի դրոշը ՔՊ-ական պատգամավորների կողմից հեռացնելուն, Հակոբյանը ասաց. «Պետք է հասկանալ դրոշը ԱԺ բերելու, թքել-կպցնելու նպատակը։ Եթե դա քաղաքական ակցիա է, նրանց բոլորի սեղանին դրված է թքած- կպցրած Արցախի դրոշը, և դա ոչ ոք չի հեռացնում։ Մենք բոլորս տեսանք, թե ինչպես Օհանյանը դրոշը թքոտեց և կպցրեց, և եթե դա քաղաքական ակցիա է, մինչև այս պահը շարունակվում է»։