Կարին գյուղում «Nissan»-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. ամուսինները հոսպիտալացվել են. shamshyan.com
copy image url

Կարին գյուղում «Nissan»-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. ամուսինները հոսպիտալացվել են. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:35 07-03-2024
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում 32-ամյա Զորիկ Ղ.-ն իր վարած «Nissan»-ով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Կարին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր Մ. Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վիրավորներն ամուսիններ են:

Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում: