ՎՊՀ կառավարչական հմտություններով օժտված ռեկտորը հերթական պարտությունը կրեց դատարանում․ Վանո Եղիազարյան
copy image url

ՎՊՀ կառավարչական հմտություններով օժտված ռեկտորը հերթական պարտությունը կրեց դատարանում․ Վանո Եղիազարյան

Ներքին 1 տարի առաջ - 20:00 04-03-2024
ՎՊՀ նախկին դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՎՊՀ կառավարչական հմտություններով օժտված ռեկտորը հերթական պարտությունը կրեց դատարանում` ՎՊՀ-ին պատճառելով այս անգամ էլ 1 մլն 500 հազար դրամ հօգուտ արդեն երեք տարի տանը նստած ու շարունակաբար դատարանի վճռով 6 մլն, ապա 8 մլն դրամ առանց աշխատանքի ստացողիս: Այսպես ավելի արդյունավետ եմ աշխատում, անցյալ տարի տպագրել եմ 6 գիրք, 7 հոդված, մասնակցել 6 միջազգային գիտաժողովի: Շնորհակալություն ՎՊՀ հմուտ ռեկտորին, որ ինձ արդեն երկրորդ անգամ ազատում է դասախոսական աշխատանքից հօգուտ հայագիտության:

Հերթական հայցը 4 մլն դրամի պահանջով առաջիկայում կներկայացնի փաստաբանս: ՎՊՀ-ում մնացեք նամակին սպասող»: