Պարզվում է՝ Վանաձորի պետական համալսարանին պրոֆեսոր պետք չէ․ Վանո Եղիազարյան
copy image url

Պարզվում է՝ Վանաձորի պետական համալսարանին պրոֆեսոր պետք չէ․ Վանո Եղիազարյան

Ներքին 1 տարի առաջ - 22:13 30-08-2023
ՎՊՀ նախկին դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարզվում է՝ Վանաձորի պետական համալսարանին պրոֆեսոր պետք չէ. հերթական անգամ այս թյուրիմացություն ռեկտորը լուծում է պայմանագիրս ու պրոֆեսորի թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարում՝ խախտելով կանոնակարգը։ Ինչ են մտածում հոգաբարձուների խորհրդի նախագահն ու անդամները, որ հանդուրժում են ռեկտորի խախտումները։ Անցած անգամ անօրինական ազատելու համար ռեկտորը բուհին պատճառել է 4 մլն դրամի վնաս, սակայն դաս չի քաղել։ Զգուշացնում եմ հոգաբարձուների խորհրդին, որ կանխեն բուհին սպասվող հերթական վնասը։ Հետո չասեք՝ Դավիթ գող գող եկավ, գնաց»։

Հիշեցնենք, որ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը դատարանում պարտվել էր բուհի դասախոս, պրոֆեսոր Վանո Եղիազարյանին, ում աշխատանքից հեռացրել էր 2021 թ․-ի մայիսի 18-ին, սակայն հրաժարվում էր Եղիազարյանին վճարել բաց թողնված օգուտը, այդ թվում՝ լրավճարը։

Ամենից շատ դիտված