Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ուկրաինական հակամարտության իրավիճակում ժամանակը խաղում է հօգուտ Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի անհրաժեշտ է անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել:
«Ցանկանում եմ հստակեցնել Բուդապեշտի դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ՝ Անատոլիական դիվանագիտական համաժողովում, Եվրամիության ներկայացուցիչներ չկան՝ ես կցանկանայի ասել, որ այստեղ հնարավոր է երկու սցենար. երբ ժամանակը խաղում է ԵՄ–ի և Ուկրաինայի օգտին, հակամարտությունը շարունակվում է, մյուս տարբերակը ՝ ժամանակը խաղում է Ռուսաստանի օգտին։
Ես տեսնում եմ երկրորդ տարբերակը, ուստի, իմ կարծիքով, ԵՄ-ն և Ուկրաինան պետք է անհապաղ բանակցություններ սկսեն», - ասել է Օրբանը։