Անկախության հռչակագիրը ժողովրդին տալիս է դրա խախտումները վերացնելու լեգիտիմ իրավունք

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:48 29-02-2024
Անկախության հռչակագիրը ժողովրդին տալիս է դրա խախտումները վերացնելու լեգիտիմ իրավունք։ Այս մասին «Անկախության Հռչակագիրը և ազգային պետության տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ պատասխանելով նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հարցին։

Հարությունյանը շեշտեց, որ ժողովուրդն իր լեգիտիմ իրավունքն իրացնելու տարբեր միջոցներ ունի, իսկ իրավաբանների խնդիրն այդ իրավունքն ամրագրելն է։ Նրա խոսքով՝ խնդիրը հնարավոր չէ լուծել դատական իշխանություններին ապավինելու միջոցով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված