Մորթելու տանելիս որքան էլ ճղճղաք, ոչ ոք չի լսելու․ Բագրատ Սրբազանի քարոզը՝ Անառակ որդու կիրակիին
copy image url

Մորթելու տանելիս որքան էլ ճղճղաք, ոչ ոք չի լսելու․ Բագրատ Սրբազանի քարոզը՝ Անառակ որդու կիրակիին

Ներքին 1 տարի առաջ - 23:56 25-02-2024
Անառակ որդին ընտրության առջև էր. խոզանալ և ուղարկվել սպանդանո՞ց, թե՞ չվախենալ վերադառնալ հայրական տուն։ Մորթելու տանելիս որքան էլ ճղճղաք ու աղաղակեք, ոչ ոք չի լսելու։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզը այսօր՝ Անառակ որդու կիրակիին։

«-Ազատություն մեր գերյալ եղբայրներին

-Մեկ մարդու մեջ Հիսուս և Հուդա

-Ոչ թե մեղք գործելն է հանցանք, այլ այդ մեղքի մեջ մնալը։

Հակված լինելով մեղք գործելու՝ այդուհանդերձ, հակվածություն ունենք դրանից վեր բարձրանալու

-Անառակ որդին ընտրության առջև էր՝ խոզանալ և ուղարկվել սպանդանոց, թե՞ չվախենալ վերադառնալ հայրական տուն։

Մորթելու տանելիս որքան էլ ճղճղաք ու աղաղակեք, ոչ ոք չի լսելու։

Հանցանքի մեջ մնալու վերջը սպանդանոցն է, դրանից հրաժարվելու վերջը՝ հայրական տունը, վերադարձը, ազնիվ սնունդը

-Շատերը նեղվում են իմ խոսքերից՝ ասելով՝ ինչո՞ւ Սուրբ Գրքի հոգևոր բովանդակության մասին չեմ խոսում ես։ Հոգևոր կյանքը պայքարի մասին է

-Մեր նահատակների ընտանիքներին ի՞նչ պատասխան ենք տալու

-Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու ետևից»։