Նիկոլ Փաշինյանը երազո՞ւմ է «գողական» դառնալու մասին. հոգեբանի տեսակետը
copy image url

Նիկոլ Փաշինյանը երազո՞ւմ է «գողական» դառնալու մասին. հոգեբանի տեսակետը

Ներքին 1 տարի առաջ - 22:49 21-02-2024
Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ընթանում էր ռուսական հայտնի «Бригада» ֆիլմի երաժշտության ներքո։ Ընդ որում, նման տեսանյութեր վերջերս պարբերաբար հրապարակվում են։

Oragir․News-ն այս մասին զրուցել է հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ով ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ջանասիրաբար պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, սակայն նրանց մոտ դա չի ստացվում։

«Քրեական ռոմանտիզմը բնորոշ է նիկոլական շերտին, և Փաշինյանը ինչի դեմ պայքարում է, դա էլ սովորաբար ավելանում է երկրում։ 2018 թվականից մենք պայքարել ենք Արցախի համար, կորցրել ենք Արցախը, պայքարել ենք կոռուպցիայի դեմ, ունենք աննախադեպ կոռուպցիա այսօր երկրում, պայքարել ենք քրեական ենթամշակույթի դեմ, և բնականաբար այն աճում է, ինչքան սպանություններ են տեղի ունենում այսօր, և եկեք համեմատենք վիճագրական նախկին թվերի հետ։ Նախկինների մասին շատ է սիրում խոսել Նիկոլ Փաշինյանը։ Պայքարել ենք սուիցիդների դեմ, և դրանք աճել են, իրավահավասարության համար ենք պայքարել, արդյունքում ընտանեկան բռնությունն աճել է։ Այսինքն՝ ինչի մասին ուզում է խոսի Նիկոլ Փաշինյանը, հակառակ էֆֆեկտ է ունենալու»։

Հոգեբանը նկատեց, որ 2018-ից 2021 թվականներին ՔՊ-ի հիմնական կոնցեպտը եղել է կոռուպցիայի դեմ պայքարը։

«Իսկ հիմա ցույց տվեք ինձ որևէ մի պաշտոնյա, որ հարստացել է ավելի արագ, քան Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, ցույց տվեք մի իշխանություն, որի ժամանակ խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունները ավելի ակտիվ են եղել, քան այս իշխանության օրոք։ Չկա նման բան․ միայն Նիկոլ Փաշինյանի քանի՞ բարեկամ կա Ազգային Ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի որևէ բարեկամ եղե՞լ է պաշտոնի։ Չկա նման բան»,-ասաց նա։

Մադաթյանի խոսքով՝ սա մանիպուլացիոն խնդիր է, և այլևս զարմանալ պետք չէ․ «Վաղը Слова Пацана-էլ կդնեն»,- եզրափակեց հոգեբանը։