Զգում եմ՝ որոշակի խնդիր կարող է հասունանալ մեզ մոտ. Ավինյան
copy image url

Զգում եմ՝ որոշակի խնդիր կարող է հասունանալ մեզ մոտ. Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:11 19-02-2024
Նախորդ շաբաթ Երևանում աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմներով կատարվել է 35-ական տեխնիկայով, որը կազմում է ավտոպարկի 35 տոկոսը. Մյուս մեքենաների վերանորոգումը ընթացքի մեջ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Նրա խոսքով, Երևանի փողոցների մաքրումն իրականացվել է 4 փոշեկուլ մեքենաներով. «Մայրաքաղաքի փողոցների, բակերի մաքրությունը 6-օրյա գրաֆիկով, 2 հերթափոխով իրականացրել են 533 սանմաքրման աշխատակիցներ, որոնք կազմում են 527 գրանցված աշխատակիցների 89 տոկոսը. Մնացած 11 տոկոսը գտնվում են ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդի մեջ»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես արդեն զգում եմ, որ որոշակի պոտենցիալ խնդիր կարող է հասունանալ մեզ մոտ: Պարոն Արեյան, պետք է խնդրեմ պարոն Կատվալյանի հետ աշխատել և ընթացիկ հարցերը, որոնք հրատապություն են պահանջում, միասին լուծելով գնալ: Նաև արդեն պարոն Կատվալյանի հետ առաջարկել հետագա զարգացման ծրագիրը»:

Ձեզ գուցե հետաքրքրի