Էրիթրեացիների երկու թշնամի խմբերն անկարգություններ են սարքել Նիդեռլանդների Հաագա քաղաքում։ Այրվել են մի քանի ոստիկանական մեքենաներ և ավտոբուս։
News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NL Times-ը։
Նիդեռլանդների Հաագայում մի խումբ Էրիթրեացի միգրանտներ հանրաքավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Էրիթրեայի ներկայիս կառավարության, սակայն հանրահավաքի վայր են եկել նրանց նախկին համաքաղաքացիները, որոնք համաձայն չեն իրենց հայրենիքի ներկայիս կառավարության հետ:
Ծեծկռտուքը վերածվել է փողոցային անկարգությունների, իսկ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։