Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-ն. վերջինն էլ հայտնվել է կանաչ գազոնում. shamshyan.com
copy image url

Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-ն. վերջինն էլ հայտնվել է կանաչ գազոնում. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 12:17 03-12-2024
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «Սաս» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արամ Ն.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով էլ «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում` բախվելով ծառին:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված