Վրեժը սրտում կանգնել է թշնամու առաջ․ Ներքին Հանդում զոհված Գագիկին այսօր հուղարկավորեցին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 15-02-2024
Կոտայքի մարզի Քասախ գյուղում այսօր՝ փետրվարի 15-ին, վերջին հրաժեշտը տվեցին Ներքին Հանդում զոհված 41-ամյա Գագիկ Մանուկյանին։

Քասախ գյուղի մշակույթի տան բակում հավաքված քաղաքացիները միայն դրական էին արտահայտվում Գագիկի մասին, բոլորը մեկ բան էին շեշտում՝ հայրենասեր տղա էր։

«Շատ լավ, հայրենասեր տղա էր, հասարակության մեջ հարգված տղա էր, հայրենիքը սիրող տղա էր․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց համագոյւղացիներից մեկը»

Քասախ գյուղի բնակյիչ, 44-օրյա պատերազմում զոհված Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանն էլ, մեզ հետ զրույցում ասաց, որ Գագիկը հայրենիքի կորստի վրեժը սրտում էր դիրո բարձրանում։

«Գագոն իմ ազգականն է, դեռ պատանեկան տարիքից անվախ էր։ Ինքը հայերնքի ու իր կորցրած ընկերների վրեժով մահվան դեմ կանգնող․․․ Շատ ծանր է, բայց մենք գիտակցում ենք, թե ինչ տղերք ունենք ու իրենց կոտրել չի լինում։ Հայրենիքի կորստի ու ընկերների կորստի վրեժը սրտում Գագոն կանգնել է թշնամու առաջ, ու այն մեղադրական թեզերը, թե իբր հայերն են կրակել առաջինը․ բա ինչքա՞ն հայը պետք է կանգնի, որ իրեն խփեն։ Լա՛վ են արել, ես հպարտ եմ, որ Գագոն իմ արյունակիցն է․․․»,- ասաց Արուս Հարությունյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված դիրքերի վրա թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են ՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Մանրամսները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ