Այս ամբիոնից քաղաքական խոսքը որևէ մեկի մոտ նայրդային ռեակցիա թող չառաջացնի. Մանուկ Սուքիասյան

Ներքին 1 տարի առաջ - 15:58 13-02-2024
Այստեղ քաղաքական խոսքը որևէ մեկի մոտ նյարդային արձագանք չպետք է առաջացնի: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Այն տեմպերով, որ դուք եք շինթույլտվություններ տալիս, ինչ էլ ուզում եք արեք, քաղաքը չեք կարող բեռնաթափել, Երևանն արդեն պայթում է: Մենք դեմ ենք տրանսպորտի թանկացմանը, մենք երևանցիների հետ պայքարելու ենք և պետք է գնալ բոլոր մակարդակներում արտահերթ ընտրությունների»,- ասաց նա: