Բաքվի բռնապետի վարչախումբն իր էությամբ լկտի է, ագրեսիվ, բարբարոս և տմարդի. Վարդան Ոսկանյան
copy image url

Բաքվի բռնապետի վարչախումբն իր էությամբ լկտի է, ագրեսիվ, բարբարոս և տմարդի. Վարդան Ոսկանյան

Միտք 1 տարի առաջ - 12:16 13-02-2024
Բաքվի բռնապետի վարչախումբն իր էությամբ լկտի է, ագրեսիվ, բարբարոս և տմարդի։ Այս ճշմարտությունը պետք է արձանագրվի մեկընդմիշտ՝ դաջվի մեր գիտակցության մեջ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.

«Ակնկալել, թե դրա «սիրտը փափկացնող» հայտարարություններով կամ գործողություններով կարելի է խուսափել ագրեսիայից կամ հերթական բարբարոսական գործողությունից, մեղմ ասած, մանկամտության գագաթնակետն է՝ գայլի գլխին Ավետարան կարդալու արատավոր մոտեցում»: