Ուղիղ եթեր
55-ամյա վարորդը վարելիս վատ է զգացել, բախվել է քարե պատնեշին ու մահացել. shamshyan.com
copy image url

55-ամյա վարորդը վարելիս վատ է զգացել, բախվել է քարե պատնեշին ու մահացել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:10 10-02-2024
Երեկ՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Դ․-ն իր վարած Nissan մակինշի ավտոմեքենայով Աերացիա 2/8 հասցեի մոտ բախվել է քարե պատնեշին։

Վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված