Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը որոշակի խաբկանք է. Սեյրան Օհանյան

Ներքին 1 տարի առաջ - 12:03 09-02-2024
Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որը երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Բացառապես Հայաստանի շահերց պետք է գնալ այդպիսի հանդիպումների, իսկ այսօրվա վիճակը, մանավանդ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, այն կարևոր ու գործուն կետերի բացակայությունը, որ խաղաղության պայմանագրի մեջ բացակայում են ու Արցախի հարցի վերաբերյակ Ադրբեջանի վերաբերմունքը հետին պլան են գցում այսօրվա խաղաղության գործընթացն ու բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը որոշակի խաբկանք է»,- ասաց նա՝ անդրադառնալով Բրյուսելում եռակողմ հնարավոր հանդիպմանը։

Սեյրան Օհանյանը կարծում է, որ այդ հարթակներում Հայաստանը պետք է օգտագործի մեր շահերը, ոչ թե անընդհատ գտնվի պարտադրանքի ներքո ու գնա զիջումների։

«Հայաստանը պետք է մասնակցի այնպիսի հանդիպումների, որտեղ Հայաստանի շահն է առաջ տարվելու»,- նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի