Չի կարող աշխատել, աշխատանքից ազատման դիմում է գրել. Շիրակի մարզպետը` Գետքի գյուղապետի պաշտոնանկության մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:19 07-02-2024
Արդեն մի քանի օր է՝ Գետքում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները մարզային իշխանություններից պահանջում են, որ իրենց բացատրեն, թե ինչու են աշխատանքից ազատել վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին, ով Oragir.News-ին տված հարցազրույցից հետո իշխանության կողմից խիստ նկատողության էր արժանացել և ստիպողաբար աշխատանքից ազատման դիմում է գրել։

Մամուլը գրեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է ստիպել, որ Աշոտ Շաբոյանը աշխատանքից ազատման դիմում գրի, որովհետև իրենց նման կուսակից պետք չէ։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկայացրել է պարզաբանումներ։

Շիրակի մարզպետը, անդրադառնալով հարցադրմանը, թե Շաբոյանը դիմումը ստիպողաբա՞ր է գրել, հայտարարեց․ «Իսկ դուք տեսե՞լ եք որևիցե մի մարդու ներկա ժամանակներում, որն ստիպողաբար ինչ-որ գործողություն է կատարում։ Չի կարող աշխատել, դիմում է գրել աշխատանքից ազատման»։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված